Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:30 09-05-2023

Քերոբյանը Աբու Դաբիում ներկայացրել է ՀՀ ներդրումային միջավայրը, հանդիպել Լիբանանի Էկոնոմիկայի նախարարի հետ

Աբու Դաբիում անցկացվող Ներդրումային համաժողովի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Լիբանանի Էկոնոմիկայի նախարար պարոն Ամին Սալամի հետ: Այս մասին հայտնել է նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:

Այնուհետև Վահան Քերոբյանը մասնակցել է տնտեսական աճի ապահովման համար խոշոր ներդրումների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկման, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի համար աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներին:
Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից