Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:15 15-02-2023

ԱՄՆ-ն դադարեցրել է վիագրայի մատակարարումները Ռուսաստանին, ռուսական կողմը կարտադրի սեփական տարբերակը

Ամերիկյան կենսադեղագործական Viatris ընկերությունը Ռուսաստանի իշխանություններին տեղեկացրել է, որ դադարեցնում է վիագրա դեղամիջոցի մատակարարումն այդ երկրին։ Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունից տեղեկացրել են, որ այս մասին ամերիկյան ընկերությունը տեղեկացրել է դեռևս 2022 թվականին։

Նախարարությունում նաև տեղեկացրել են, որ նույն ակտիվ բաղադրիչով դեղերի արտադրության տեխնոլոգիական հնարավորությունն առկա է Ռուսաստանում։

Դեղերի պետական ​​ռեգիստրի տվյալներով՝ Ռուսաստանում այս ակտիվ բաղադրիչով դեղերի գրանցման ավելի քան 40 վկայական է տրվել։ Ռուսաստանում սիլդենաֆիլ են արտադրում ութ ընկերություններ։ Այս դեղերը, ինչպես վիագրան, հասանելի են դեղատներում։

2022 թվականի մարտին ամերիկյան Eli Lilly ընկերությունը դադարեցրլել է Cialis դեղամիջոցի մատակարարումները Ռուսաստան։

Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ուսումնասիրության համաձայն՝ 2022 թվականի հուլիսից սեպտեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ռուսաստանցիները 88%-ով ավելի շատ վիագրա են գնել: Այդ երեք ամիսների ընթացքում ռուսները 2․1 միլիարդ ռուբլի են ծախսել էրեկտիլ դիսֆունկցիայի համար նախատեսված միջոցների վրա։

Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 75%-ով։ Մասնագետները պարզել են, որ Ռուսաստանում ապրող 10000 չափահաս տղամարդու հաշվով միջինում օգտագործվել է 558 տուփ դեղամիջոց:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել