copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:59 15-02-2023

Զարեհ Սինանյանը պետբյուջեի հաշվին կես ամսով կգործուղվի ԱՄՆ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը պետական բյուջեի հաշվին կես ամսով՝ փետրվարի 17-ից մինչեւ մարտի 2-ը կգործուղվի ԱՄՆ։ Նա կլինի Դալասում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից պարզ է դառնում, որ «Սինանյանն ԱՄՆ կմեկնի պետական եւ համայնքային կառույցների, երիտասարդական, մշակութային, գիտական, կրոնական կազմակերպությունների, բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու եւ համագործակցության համար հետագա ուղիները քննարկելու նպատակով»:

Ընդ որում՝ նա գործուղվում է միայնակ, կան տեղեկություններ, որ Սինանյանին ԱՄՆ գործուղելու հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է եղել կամ գոնե խոստումներ ստանալը, սակայն հիշեցնենք, որ անցած տարի հարազատ Գլենդելում նա անփառունակ ընդունելության արժանացավ․ տեղի մեր հայրենակիցները Սինանյանի հետ հանդիպումը վերածեցին միտինգի եւ նրան մինչեւ անգամ դավաճան անվանեցին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ