copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:51 03-02-2022

Զարեհ Սինանյանը մեկնում է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ից 19-ը ներառյալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին ու հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին գործուղում է Ֆրանսիայի Հանրապետություն։

Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։

Սինանյանն ու Կարապետյանը լինելու են Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նիցայում և այդ քաղաքների շրջակայքում։ Հանդիպումներ են ունենալու հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների հետ հանդիպելու հետ ու քննարկելու են համագործակցության արդյունքները, հետագա ուղիները։

Գործուղումից վերադառնալուց հետո նրանք եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնեն վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից