copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:29 14-02-2023

Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել թշնամանքը. Սամանթա Փաուերը՝ Հայաստանի կողմից Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու մասին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հուզիչ է որակել Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը: Այս մասին Սամանթա Փաուերը գրառումը է կատարել Twitter-ում:

«Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել տասնամյակների թշնամանքը՝ օգնելու հուսահատ կարիքի մեջ գտնվող մարդկանց: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում է 100 տոննա պաշար և որոնողափրկարարական խումբ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սամանթա Փաուերը։

Հայաստանը 27 հոգուց բաղկացած փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա՝ ավերիչ երկրաշարժից տուժած աղետի գոտի: Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի Ադըյաման քաղաքում: Բացի այդ, Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա: Հումանիտար օգնությունը տեղափոխող բեռնատարներն անցել են Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանով, որը Թուրքիան միակողմանիորեն փակել էր 1993 թվականին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի