Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:26 13-02-2023

«Համմեր»-ով Հրապարակում երթևեկության կանոնները խախտած վարորդի նկատմամբ փորձաքննություններ են նշանակված


Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայով ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած Արարատի մարզի բնակիչ Գեղամ Սահրադյանի նկատմամբ նշանակված են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Մենք անձի առողջական, անձնական վիճակի վերաբերյալ տեղեկություն չենք կարող տրամադրել, սակայն կարող եմ ասել, որ փորձաքննություններ նշանակված են, բայց դրանց եզրակացությունները դեռևս չենք ստացել»։

Դիտարկմանը, թե մտահոգություններ են հնչում, որ տղամարդը թմրանյութերի ազդեցության տակ է եղել ու բացառված չէ, որ այդ հիմքով նա անմեղսունակ կճանաչվի ու ազատ կարձակվի՝ Աբրահամյանն ասաց, որ անձին բաց թողնելու խնդիր այս պահին չկա, քանի որ վարույթն իրականացնող մարմինը քննությամբ ձեռք բերած տվյալների հիման վրա գտել է, որ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են և համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան՝ այդ խափանման միջոցը կիրառելու վերաբերյալ։
Դատարանի որոշման վերաբերյալ դեռ տեղեկատվություն չկա»։

Աբրահամյանը նաև հայտնեց, որ Սահրադյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297 –րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 2-րդ մասով, 452-րդ հոդվածի 2-րդ մասով։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը՝ Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանը, կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:

Սահրադյանի հայրը՝ Արթուր Սահրադյանն Oragir.News-ի հետ զրույցում հայտնել էր, որ տղան կախում է ունեցել թմրանյութերից և գուցե այդ պահին էլ եղել է դրանց ազդեցության տակ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել