Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 16:12 10-02-2023

Ոչ յուրային բոլորի դատավորների լիազորությունները դադարեցվելու են․ Վարդազարյան

Oragir.News-ը ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ զրույցում հարցրեց, թե ինչպես է գնահատում ԲԴԽ գործունեությունը, երբ երկու ամսվա ընթացքում երեք դատավորի լիազորություն է դադարեցվել։ Վարդազարյանը պատասխանեց. «Դատավորներից զրուցել եմ միայն պարոն Սուքոյանի հետ, մյուս դատավորների հետ չեմ զրուցել, գտնում եմ, որ երեք դեպքերում էլ ակնհայտ է, որ դրանք քաղաքական հետապնդում է, դրանք վետինգի իրականացում է՝ առանց իրավական հիմքերի»։

Անդրադառնալով Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը՝ Վարդազարյանն ասաց, որ եթե այդ հիմքով դատավորները ենթարկվում են պատասխանատվության, ապա դատավորների առնվազն 80 տոկոսը պետք է ենթարկվի նույն պատասխանատվության, այդ թվում ԲԴԽ անդամ դատավորները։ «Այդ սոսկալի ծանրաբեռնվածությունն ուղղակի ամենուրեք է։

Ինչ վերաբերվում է պարոն Անտոնյանի վարույթին՝ գործի նյութերին չեմ ծանոթացել, սակայն այն ինչ-որ տեսել եմ և լսել եմ, չնայած նրան, որ նա իմ ընդդիմախոսներից է, պարոն Անտոնյանը բարձորակ դատավոր է, վստահ եմ, որ նա չի հանձնվի, կպայքարի, սակայն այն, ինչ-որ ես եմ տեսնում, նրա նկատմամբ կիրառվել է մի օրենք, որով սահմանադրականությունն է կասկածի տակ դրվում։

Եթե ես լինեի ԲԴԽ նախագահ կամ անդամ, ես դրա սահմանադրականությունը կվիճարկեի կամ դիմումով կդիմեի ՍԴ, որպեսզի տեսնեի՝ այդ խնդիրը, որը որ Անտոնյանին առնչվեց, ինչքանով է իրեն վերաբերելի։

Ինչ վերաբերում է պարոն Սուքոյանի գործին՝ խայտառակ մի բան է տեղի ունենում։ Օրինական ուժի մեջ մտած, չբեկանված դատական ակտով դատավորին ենթարկում են կարգապահան պատասխանատվության, այն էլ այդպիսի խիստ կարգապահան պատասխանատվության»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդազարյանը։

Oragir.News-ը հիշեցրեց, որ Վարդազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, կոչ էր արել դատական համակարգին՝ չլռելու։ Մի դատավորը, որ չի լռել և արտահայտվել է, իր նկատմամբ վարույթ է հարուցվել։ Այս դեպքում, ըստ Վարդազարյանի, ինչպե՞ս պետք է դատական համակարգը պայքարի. «Քիչ է մեկ դատավորը, դատավորները պետք է իրենց ձայնը հասանելի դարձնեն։ Ես վստահ եմ, որ տիկին Նախշքարյանից հետո գալու է մեկ այլ դատավորի հերթը և այդպես շարունակ։ Ով որ յուրային չէ, բոլորի լիազորությունները դադարեցվելու է և եթե դատավորներն իրենց բողոքի ձայնը հասու չդարձնեն, ապա նույն բանն է տեղի ունենալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել