Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:56 09-02-2023

Գորիս-Կապան ավտոճանապարհի խնդիրները վկայում են անվտանգ ճանապարհների կարևորության մասին․ Իրանի դեսպան


Իրանի և Հայաստանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու սպառնալիքն ուղղված կլինի ոչ միայն Իրանի և Հայաստանի, այլև այդ երթուղու մյուս շահառուների դեմ, որոնք այն սպառնալիք կհամարեն իրենց համար։ Այս մասին «Հայ-իրանական հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ փետրվարի 9-ին ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին։

Նա ընդգծել է նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի արտոնյալ պայմանների մասին համաձայնագրի իրականացման կարևորությունը, ինչը կնպաստի առևտրային հարաբերությունների զարգացմանը։

Դեսպանը հույս է հայտնել, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև նոր համաձայնագիրն այդ հարաբերությունների ամրապնդման ճանապարհ կբացի։ «Երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևոր հիմք է սերտ համագործակցությունը ենթակառուցվածքային հարցերում։ Հայաստանի փոխվարչապետի Իրան կատարած այցի շրջանակում ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն էներգետիկայի ոլորտում փոխանակման մասին»,- նշել է նա։

«Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա խնդիրների պատճառով ստեղծված իրավիճակը, որին հաջորդել են այլընտրանքային ճանապարհ ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարության լուրջ ջանքերը, ապացուցում է, որ մեզ անհրաժեշտ են հարմարավետ և անվտանգ ճանապարհներ»,- ընդգծեց դեսպանը։

Նա հույս հայտնեց, որ առաջիկա տարիների ընթացքում Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային երթուղու պատկերը լրջորեն կփոխվի: «Մենք վստահ ենք, որ Հայաստանի և Իրանի միջև բարձրորակ և հարմարավետ տրանսպորտային երթուղիները արդյունավետ կլինեն միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքերի բարձրացման գործում»,- հավելեց դեսպանը։

Զոհուրին ավելացրել է, որ հանրային կարծիքը և էլիտաները պետք է աջակցություն ցուցաբերեն երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Դիվանագետը գոհունակությամբ նշել է, որ այս ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում։

Նա պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու մշակութային, ինչպես նաև ԶԼՄ-ների և երկու երկրների մտավորականության ներկայացուցիչների հարաբերություններում։

Նշենք, որ խոսքը «Հյուսիս-Հարավ» և «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքների մասին է, որոնցով շահագրգռված է նաև Իրանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից