Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:57 09-02-2023

Կուզեմ անկեղծ ասել՝ ձեզ տեղն է. Գեղամ Մանուկյանը՝ Արցախի ԱԺ պատգամավորներին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ ԱԺ ամբիոնից դիմեց Արցախի ԱԺ բոլոր 5 խբակցությունների պատգամավորներին։

«Սիրելի գործընկերներ, կներեք, կներեք աս ամբիոնից իշխանական տարբեր պատգամավորների՝ ուղղակի մեր երկրի, մեր երկու հանրապետությունների, մեր ժողովրդի շահերին 180 ստիճան հակասող հայտարարությունների համար։ Բայց իրականում կուզեմ, սիրելի արցախցի գործընկերներ, ասել անկեղծ՝ ձեզ տեղն է, հատկապես՝ իշխանական խմբակցություններ ․ սիրելի եղբայրներ, քույրեր, պատգամավորներ՝ ձեզ տեղն է ․ քանի տարի ասում էինք , որ Հայաստան իշխանության ղեկին՝ հայ ժողովրդի, Արցախի շահերը չսպասարկող ուժ է, հույս ունեիք, որ կարող եք ինչ-որ բան փոխել, տեսաք՝ չեք փոխում, տեսաք, որ նույնիսկ ձեր ահազանգից հետո ավելի ահավոր հայտարարություններ են լինում»։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ Էդուարդ Աղաջանյանը չպատճառաբանված հրաժարական է ներկայացրել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ «Սարգիս Խանդանյանին առաջադրել է ՔՊ-ն, որպես հանձաժողովի նախագահ․ ընտրելու են իհարեկե, բայց Սարգիս Խանդանյանը չի կարող լինել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, քանի որ Սարգիս Խանդանյանն իր երեկվա հայտարարություններով դեմ է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությանը, որը, ի դեպ, ընդունվել է 2020 թ․ հուլիսին։ Այս ռազմավարության մեջ հստակ նշում են Թուրքիայի հակահայ գործողությունները, հիմա Հայաստանին վտա՞նգ է ներկայացնում Թուրքիան, թե՝ ոչ»,-ասաց Գեղամ Մանուկյանը՝ մեջբերելով այդ ռազմավարությունից հատված․ «Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը Ադրբեջանին ավելի է ուժեղացնում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանը Արցախի ԱԺ պատգամավորներից ներողություն խնդրեց․ «Կներեք, կներեք այս ամբիոնից իշխանական տարբեր պատգամավորների՝ մեր երկու հանրապետությունների, մեր ժողովուրդների շահերին հակասող հայտարարությունների համար, բայց, իրականում, կուզեմ նաև անկեղծ ասել՝ ձեզ տեղն է, հատկապես, իշխանական խմբակցություննե՛ր, սիրելի՛ եղբայրներ, քույրեր, ձեզ տեղն է։ Քանի տարի ասում էինք, որ ՀՀ իշխանության ղեկին հայ ժողովրդի, Արցախի շահերը չսպասարկող, հակառակն անող ուժ է: Հույս ունեիք, որ ինչ-որ բան կարող էիք փոխել, տեսաք՝ չեք փոխում»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ