Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:53 08-02-2023

Հայաստանի` Թուրքիային ցավակցելու ֆոնին Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազը

Այս իշխանությունների չափից ավելի ակտիվությունը Թուրքիային ցավակցելու, հեռախոսազրույց ունենալու և օգնություն ուղարկելու հետ կապված կարող է արդարացված լինել միայն մեկ պարագայում` դիվանագիտական շփումների շնորհիվ: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։

Հարցին՝ արդյո՞ք Թուրքիայում տեղի ունեցած աղետի ֆոնին, ադրբեջանական իշխանույթունների ուշադրությունը մի փոքր շեղվի Թուրքիայի կողմ ու հայկական կողմին հնարավոր լինի որևէ արդյունքի հասնել Բերձորի միջանցքն ապաշրջափակելու համար, Մելքոնյանն ասաց. «Մենք տեսնում ենք հենց այդ նույն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, նույն պահին, Ադրբեջանը հերթական անգամ անջատում է Արցախի գազամատակարարումը: Այնպես որ սպասել, որ դրական տենդենսներ կլինեն՝ իրատեսական չեմ համարում»:

Թուրքագետի խոսքով՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակումը կախված է հայկական կողմի վարած ճիշտ դիվանագիտությամբ. «Չնայած կասկածներ ունեմ այս իշխանության ունակությունների վրա, սակայն, հիմա՝ այս իրավիճակում, հնարավոր է՝ իշխանությանը հաջողվի դիվանագիտական այնպիսի իրավիճակ ստեղծել, օրինակ՝ Հայաստանի օգնությանը զուգահեռ, որ Թուրքիան ապաշրջափակի Լաչինի միջանցքը, որն իրականացնում է Ադրբեջանի հետ համատեղ»,- ասաց Մելքոնյանը:

Նա անտրամաբանական է համարում իշխանությունների անհանգստությունը Թուրքիայի ժողովրդի նկատմամբ. «Մտահոգվել, անհանգստանալ, օրինակ՝ Մարաշում առանց ջեռուցման և առանց հոսանքի մնացած մարդկանց, բայց չանհանգստանալ ու չմտահոգվել Ստեփանակերտում առանց հոսանքի ու գազի մնացած ժողովրդի համար առնվազն տրամաբանական չէ: Պետք է այս պահին դիվանագիտական լուծումներ գտնել Լաչինի միջանցքը բացելու համար»ՙ- նշեց Մելքոնյանը:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել