Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:22 08-02-2023

Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Սեյրան Օհանյանի գործով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ Այս մասին ԱԺ-ում նիստի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե Սերժ Սարգսյանն այս գործով ցուցում է տվել, թե ցուցմունք։

«Այս գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահը ցուցմունք տվել է։ Նա հարցաքննվել է»,– ասաց նա։

Գլխավոր դատախազը նշեց` ուղիղ ապացույցներ չկան, որ Սերժ Սարգսյանը որևէ կերպ մասնակցություն ունի չարաշահումների մասով, սակայն ընդգծեց, որ փաստաթղթերից մեկի վրա կա գրություն, որտեղ Օհանյանը գրել է. «Կքննարկենք ՀՀ նախագահի հետ, հետո կորոշենք»։

Ըստ դատախազության` սույն գործով ցուցմունք են տվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մեկն էլ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է։

Հարցաքննվել են նաև «Գլենդել Հիլզ» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Մելիքյանը, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ տնօրեն Աշոտ Գոմցյանը և այդ ընկերությունների այլ ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
19:05 Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ