Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:34 07-02-2023

Սրբազանի անունը տալուց կոռեկտ պահեք․ Մարտուն Գրիգորյանի ելույթից հետո ՔՊ-ականները վրդովվեցին

Ցավում եմ, որ մինչև հիմա սգո օր չի հայտարարվել այդ մեծագույն ողբերգության համար, փոխարենը հասարակությունը դեպքի պահից մինչև հիմա խճճված է իրարամերժ վարկածների իսկությունը պարզելով։ Իսկ իշխանությունը ձևը գտել է՝ իրեն ձեռնտու վարկած է ներարկում հասարակության մեջ և սպասում, որ մի քանի օր ակտիվ քննարկումներից, բանավեճերից հետո այս վշտի հետ էլ կհամակերպվի ժողովուրդը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

«Ամեն օր արթնանում ենք լրահոսից մի անտրամաբանական, ցնցող լուր կարդալու վատ զգացողությամբ»,-ասաց նա՝ հավլելով, որ սա իշխանության մատնանշած խաղաղության դարաշրջանի սկիզբն է:

Ելույթի ավարտին Գրիգորյանն իր խոսքն ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանին, ով իր ելույթում անդրադարձ էր կատարել նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ելույթին․ «Ինձանից առաջ ելույթ ունեցող աղջնակին եմ ուզում արձագանքել։ Խորհուրդ եմ տալիս սրբազանի անունը տալուց իրեն կոռեկտ պահել»։

«Պարո՛ն Գրիգորյան, այսուհետ բարյացակամ կլինեք, հարգանքով կարտահայտվեք պատգամավորների նկատմամբ, պահանջում եմ այլևս նման կերպ չարտահայտվեք պատգամավորների մասին, այլապես ստիպված կլինեմ պատժիչ սանկցիաներ կիրառել վարողի իրավունքով»,- արձագանքելով ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր