copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:52 06-02-2023

Քննարկվել են հայ-վրացական մշակութային կապերի խորացմանն ուղղված հարցեր

Հայ-վրացական մշակութային կապերի խորացման համատեքստում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով փետրվարի 6-ին Հայաստանում էր վրացի աշխարհահռչակ բալետի արտիստ և Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին:

Նինո Անանիաշվիլին ծանոթացել է թատրոնի և բալետային խմբի գործունեությանը, քննարկել համատեղ նախաձեռնությունների հեռանկարները:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Նինո Անանիաշվիլիին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մասնագիտական փոխանակումների և համատեղ նախագծերի հնարավոր տարբերակները: Կողմերը նաև անդրադարձել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում համագործակցության ձևաչափերին:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու հայ-վրացական մշակութային հարաբերություններն ինչպես պրոֆեսիոնալ գործունեության, այնպես էլ կրթական ոլորտներում: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Վրաստանի օպերայի և բալետի թատրոնի ու Երևանի պարարվեստի պետական քոլեջի միջև մասնագիտական կապերի խորացմանը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում