Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:09 02-09-2022

Քննարկվել են հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության վարչության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեհին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները շարունակվում են դարեր ի վեր՝ ժամանակի հետ միայն ամրապնդվելով և խորանալով:

«Դրա մասին վկայում են իրականացվող և նախատեսվելիք ծրագրերը. մասնավորապես՝ առկա է մշակութային ժառանգության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ հայտեր պատրաստելու փորձ. այս պահին ունենք ընթացիկ մեկ հայտ: Ընդհանուր ժառանգության պահպանման լավ օրինակ է Երևանի սրտում գտնվող Կապույտ մզկիթը»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ ՀՀ-ն մասնակցում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության և ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու գործընթացին:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը՝ Ալֆրեդ Քոչարյանը փաստել է, որ Իրանի քաղաքացիները զբաղեցնում են 3-րդ տեղը Հայաստան կատարած այցելությունների շարքում: Նրա խոսքով՝ այս ամենին նպաստում են նաև ցուցահանդեսները, որոնց կողմերը մասնակցում են փոխադարձ սկզբունքով: Փոխնախարարը հավաստիացրել է՝ հայկական կողմը պատրաստ է քննարկել նոր նախագծեր և նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը:

Ահմադ Համզեզադեհն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև սերտ կապը բազմադարյա պատմություն ունի: Նրա խոսքով՝ Իրանի նոր կառավարության առաջնահերթություններից մեկն է զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ, որի համար կապող օղակ են սահմանակից նահանգները: Ըստ Ահմադ Համզեզադեհի՝ Արևելյան Ատրպատականը հանդիսանում է Իրանի խոշորագույն նահանգներից մեկը, որտեղ բազմաթիվ արդյունավետ նախագծեր են իրականացվում հարևան երկրների հետ: Նա տեղեկացրել է, որ նահանգում առկա է շուրջ 4000 մշակութային ժառանգություն, որից 4 գործ համաշխարհային հաստատում են ստացել, այդ թվում՝ 5 եկեղեցիներ՝ Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադեի, Սուրբ Մարիամի և այն:

«Բոլոր այս եկեղեցիների պահպանման աշխատանքներն իրականացնում ենք Թավրիզի հայ համայնքի հետ համագործակցությամբ, և դա վառ ապացույց է՝ ինչքան մեզ համար կարևոր է հայկական մշակութային ժառանգությունը: Որևէ տարբերություն չկա՝ դրանք հայկական են, թե իրանական. այդ կոթողները պատկանում են համայն աշխարհին»,- նշել է նա՝ հավելելով, որ Թավրիզի հայ համայնքի հետ իրականացվում է նաև ավելի քան 150 գիր ու գրականության վերամշակման գործընթաց՝ հայկական թանգարանում դրանք տեղակայելու նպատակով:

Նա նաև առաջարկել է կազմակերպել փոխադարձ այցելություններ երկու երկրների՝ համաշխարհային հաստատում ստացած եկեղեցիներ՝ զբոսաշրջությունը զարգացնելու համար: Ահմադ Համզեզադեհը շնորհակալություն է հայտնել Մատենադարանում իրանական գրականության, ինչպես նաև Կապույտ մզկիթի պահպանման համար: Նա առաջարկել է համատեղ ուժերով հասնել մզկիթի՝ համաշխարհային հաստատմանը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Իրանում հայկական մշակույթի պահպանության համար. «Մշակութային ժառանգությունը չունի ազգություն. այն համաշխարհային է և բոլորինս է: Նույն մոտեցումը մեր բոլոր գործընկերներից ակնկալում ենք նաև Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման համար»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև թանգարանային, արծաթագործության, ձեռարվեստի և հուշարձանների վերականգնման ու պահպանության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությանն առնչվող հարցեր:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել