Արտաքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:57 06-02-2023

Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայի մարզում, որտեղ ավելի վաղ երկրաշարժ էր տեղի ունեցել, խոշոր հրդեհ է բռնկվել, գազատարի պայթյունի հետևանքով, հաղորդում է IHA գործակալությունը։

Ինչպես հայտնել է Թոփ-Բուղազի գյուղապետը, պայթյուններ են տեղի ունեցել գազատարի երկու տարբեր հատվածներում՝ միմյանից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել տարածաշրջանում գրանցված ավերիչ երկրաշարժից հետո։

Նշվում է, որ այս պահի դրությամբ հրդեհը դեռ չի մարվել։

Ավելի վաղ Botaş ընկերությունը հայտարարել էր, որ երկրաշարժը չի ազդել նավթատարի աշխատանքների վրա, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող որոշ շրջաններում գազի մատակարարումը դադարեցվել է։

Թուրքիայում փետրվարի 6–ի վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է նաև Այնթափի պատմական ամրոցը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիան ցնցած երկրաշարժի հետևանքով ավերվել է Այնթափի հզոր ամրոցը, որը երկար տարիներ կանգուն է եղել։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին