copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:24 15-10-2022

Թուրքիայում խոշոր պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայի հյուսիսային Բարթըն նահանգի Ամասրա շրջանի ածխահանքերից մեկում խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ ժամը 18։15-ի սահմաններում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այսօր առավոտյան հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։ Սոլյուի խոսքով՝ ներկայումս տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 11 անձ։

Թուրք պաշտոնյան նշել է, որ հանքի տարածքում գտնվող 110 հանքափորներից փրկվել են 58-ը, որոնց մեծ մասը փրկարարների, իսկ մի մասն էլ՝ սեփական ջանքերի շնորհիվ։ Նա հայտնել է, որ ներկայումս որոնողական աշխատանքները շարունակվում են՝ ևս մեկ անհետ կորած աշխատակցին հայտնաբերելու համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է Դիարբեքիրի նահանգ կատարելիք իր այցելությունը և որոշում է կայացրել մեկնել Բարթընի ածխահանքի տարածք։ Էրդողանը հայտնել է, որ տեղում կհամակարգի որոնողափրկարարական աշխատանքները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ