copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:48 05-02-2023

ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիա քաղաքի բանալիները

Ֆլորենցիայի քաղաքային խորհուրդը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության հիմնադիր, ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին է շնորհել քաղաքի բանալիները՝ «համերաշխության, խաղաղության եւ քաղաքացիական խիզախության արժեքների առաջմղման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:Այս մասին տեղեկացնում է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի ծառայությունը։

«Էռնեկյանն Իտալիայի ու Արգենտինայի եւ, մասնավորապես, Ֆլորենցիայի հարաբերությունների կենդանի վկայությունն է: Նա շատ ներդրումներ է կատարել մեր քաղաքում, ինպես նաեւ՝ ամբողջ Իտալիայում՝ օդանավակայանների միջոցով, եւ նա այն արգենտինացի գործարարներից է, ով առավել ակտիվ է Եվրոպայում»,-ասել է Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելան:

Շնորհակալություն հայտնելով Էդուարդո Էռնեկյանն ասել է. «Քաղաքի բանալիները ստանալն ինձ համար մեծ իրադարձություն է, քանի որ գործարար մարդիկ բացում են դռները, ինտեգրում շուկաները, կապում մարդկանց, քաղաքներին, ազգերին արտադրության միջոցով՝ գնահատելով միայն այն ուժերը, որոնք են՝ հնարամտությունը, կազմակերպվածությունը, լավատեսությունն ու խիզախությունը, որով այս մշակույթը համակել է մեզ, ամբողջ աշխարհին»:

Քաղաքապետ Նարդելան ընդգծել է, որ Էռնեկյանին քաղաքի բանալիները շնորհելու առաջին պատճառը նրա՝ ցեղասպանության հիշատակի պահպանման հանձնառությունն է եղել. «Նրա արգենտինական եւ հայկական ծագումը եւ այն փաստը, որ նա ստեղծել է Ռաուլ Վալենբերգ հիմնադրամը, շատ կարեւոր խորհրդանիշ է մեզ համար»։

Միջոցառմանը ներկա էր նաեւ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ով նշեց, որ Էդուարդ Էռնեկյանի ձեռքբերումների ներկապնակն ընդարձակ է. «Ցանկացած ներդրում եւ ծրագիր, որում ներառված է եղել Էռնեկյանը, հետապնդել է Հայաստանի եւ աշխարհի միջեւ կամուրջներ կառուցելու եւ ամրապնդելու հիմնական նպատակը»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է