copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:28 29-01-2023

Ավտորիտար իշխանությունը չի ընտրի ընդդիմադիր ՄԻՊ. Թաթոյանն ու Մելիքյանը լավագույնն են

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով մեր այն հարցին, թե ու՞մ է տեսնում որպես ՄԻՊ թեկնածու և արդյո՞ք ընդդիմությունը առիթը կօգտագործի ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար՝ պատասխանեց. «Ճիշտն ասած, կարծում եմ, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանից հետո թեկնածու առաջադրելը մեծ մարտահրավեր է լինելու։

Նա կարող է նորից առաջադրվել՝ երկու անգամ իրար հետևից մինչև անգամ կարող է առաջադրվել, ես գտնում եմ, որ ժամակակները, որում մնք ապրում ենք, այնպիսին են, որ ճիշտ ժամանակն է, որ Արման Թաթոյանին նորից առաջադրեն՝ առնվազն ընդդիմադիր խմբակցությունները։ Ես, ճիշտն ասած, ունեմ շատ թեկնածուներ աչքիս առաջ, նաև Ռուբեն Մելիքյանն է, նաև այլ փորձառու իրավաբաններն են, որոնք այս տարիների ընթացքում ցույց տվեցին ոչ միայն իրենց պրոֆեսիոնալ մակարդակը, այլև կամային հատկանիշները, ես կարծում եմ՝ ընտրությունը կա, ես կարծում եմ, որ ընդդիմության համար դժվար է ընտրությունը մեկի վրա, որ կանգնի։

Ես կարծում եմ, որ ընդդիմությունը թեկնածու առաջադրելու հարցում պասիվ է, որովհետև նախանցած ընտրություններում, այսպես ասած, մեծամասնական խմբակցության կողմից է ընտրվել, ու այս դեպքում շատ դժվարանում է, որ ընդդիմությունից ընտրվի որևէ մեկը։

Քաղաքական պայքարում կան որոշ պարտավորություններ ու իրենք պարտավոր են ունենալ սեփական թեկնածուն, որովհետև մինչև անգամ թեկնածուի խոսքը ևս քաղաքական պայքար է, խնդիրն այստեղ միայն արդյունքը չէ ու ոչ միայն ավտորիտար, այլև գերավտորիտար անձնավորված իշխանության դեպքում ես հասկանում եմ, որ արդյունքում դժվար թե ընտրվի ընդդիմության թեկնածուն, բայց առաջադրելը պարտականություն է»։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր