Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 20:48 28-01-2023

Արինա Սաբալենկան՝ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն

Աշխարհի 5-րդ ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 22-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ և առավելության հասավ 4:6, 6:3, 6:4 հաշվով։ Պայքարը տևեց 2 ժամ և 29 րոպե։