Ներքին 3 տարի առաջ - 14:01 26-01-2023

Ասել են՝ շորերի արանքներում շաուրմա եք վաճառում. հրդեհային անվտանգության տեսչությունը սխալ տեղեկատվություն է տվել կառավարությանը՝ «Մալաթիա» տոնավաճառը փակելու համար

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, փետրվարի 1-ից փակվում է: Որոշումն ու դրա մասին ծանուցումն առաջացրել է տոնավաճառի աշխատակիցների դժգոհությունը։ Oragir.news-ը զրուցեց «Մալաթիա» տոնավաճառի սեփականատեր և տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ։

«Հունվարի 22-ին կանչեցին և միանգամից ասացին, որ փակվում է։ Իմ կարծիքով, ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչությունը սխալ ինֆորմացիա է տվել ղեկավարությանը, որ տոնավաճառը փակեն։

Ես չեմ մտածում, որ ղեկավարությունն իմանար, որ էսքան աշխատանքը կատարված է ու փակեին։ Ասել են, իբր մեզ մոտ շաուրմա են շորերի արանքում վաճառում, գազ կա։ Մենք արդեն տասը տարի է գազ չունենք, չի թույլատրվում էստեղ գազ օգտագործել, հրակայուն, պայթունավտանգ նյութեր չունենք»,- ասաց սեփականատերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի