copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 16:32 24-01-2023

Բազմիցս եղել եմ Հայաստանում, այնտեղ հարազատներ ունեմ․ Կարեն Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Ասուլիսի ընթացքում Կարենը խոսել է Հայաստանի մասին․

«Ես բազմիցս եղել եմ Հայաստանում, այնտեղ հարազատներ ունեմ։ Կրտսեր տարիքում Հայաստան չեմ այցելել, չեմ գտել ժամանակ: 2021 թվականին կնոջս և որդուս հետ գնացինք Հայաստան։

Եղանք Երևանում և ամբողջ երկրում, այցելեցինք տեսարժան վայրեր, վանքեր․ ավելի լավ ճանաչեցի երկիրը։
Ես շատ զարմացա, թե քանի երեխա է եկել իմ վարպետության դասին։Մոտ 300-400 երեխաներ էին եկել։ Շատ հաճելի էր»,- ասել է Խաչանովը։

Հիշեցնենք, որ Australian Open-ում հաղթանակներից հետո Խաչանովը տեսախցիկի վրա գրառումներ («Artsakh stay strong», «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong») էր կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ