copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:31 18-05-2022

Քննիչը Փաշինյանից խուսափում է․ զոհված զինծառայողների հարազատներ

Զոհված զինծառայողների ծնողներն այժմ Քննչական կոմիտեի մոտ են։ Ավելի վաղ նրանք դիմել էին գլխավոր դատախազին՝ զոհված զինծառայողներին՝ տուժող, իսկ իրենց՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Դատախազը բավարարել էր միջնորդությունը։ Նրանց երկրորդ պահանջն այժմ այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ իրենց հարազատների մահվան համար և ենթարկվի պատասխանատվության։

Պատերազմում զոհված Մանուչարյան Արմենի կրտսեր եղբայր` Արթուր Մանուչարյանը, oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով քննիչի՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության դեռ չհրավիրելուն, ասաց. «Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է այնպիսի պաշտոն, որ քննիչը նրանից խուսափում է։ Մեր պահանջը դրա համար է հենց, որ նա հրաժարական տա, որպեսզի չկարողանա ազդել արդար դատաքննության վրա։ Այս ամենի իրականանալուց հետո քննիչը Փաշինյանին արդեն կկանչի հարցաքննության»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել