Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:53 23-01-2023

2013-ին ԱԺ-ում Արցախի անկախության ճանաչմանը կողմ քվեարկած 8 պատգամավորներից մեկը Փաշինյանն էր. ակցիայի մասնակից

2013 թվականին, երբ ԱԺ-ում Արցախի անկախության ճանաչման հարց է քվեարկվել, 8 պատգամավոր էր կողմ քվեարկել, որից մեկը Փաշինյանն էր։ Այս մասին այսօր «Համախմբում» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից Արամ Պետրոսյանը։

«Եթե 2013 թվականին դու կողմ ես քվեարկել, իսկ 2020 թվին հայտարարում էիր, որ մեր բանակը տարածաշրջանում հարց լուծողն է, ապա ի՞նչ է եղել 2023թ., որ դու հայտարարում ես Արցախն այլևս Ադրբեջան է»,-ասաց Արամ Պետրոսյանը։

Նրա խոսքով հասկանում են ինչ է փոխվել` դավաճանել է բանակին. «Ցանկացած զոհված` այդ թվում այս 15-ը, մեզնից յուրաքանչյուրի որդին կամ եղբայրն է։ Ուզում եմ ասել, որ Փաշինյանի կառավարման օրոք հաստատ գալու է նաև Ձեր զավակի հերթը։ Որևիցե բան զիջելով մենք որևիցե բան ձեռք չենք բերելու»։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել