copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:02 20-01-2023

Առանց Ադրբեջանի նկատմամբ լուրջ ճնշման Արցախի խնդիրը կլուծվի ադրբեջանական նախապայմանների բավարարման դեպքում․ Աբրահամյան

Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսևորումներ է ստանում։
Ադրբեջանի միջամտությամբ, Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքի խափանումը գրեթե անլուծելի խնդիրներ է առաջացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա նաև գրել է․

Շատ խնդիրներ անլուծելի են, որովհետև մինչ այդ Ադրբեջանը վնասել էր ՀՀ-ից Արցախ մտնող միակ էլեկտրագիծը, իսկ Արցախի ներքին ռեսուրսները ողջ Արցախը շուրջօրյա էլեկտրաէներգիայով ապահովելու հնարավորություն չեն ապահովում։

Եթե գազի առկայության պայմաններում, հովհարային անջատումները տեղի էին ունենում օրվա ընթացքում 4 ժամ, ապա գազի բացակայության պայմաններում՝ բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի ծավալը, էական կրճատվելու է։

Եթե նույնիսկ գազատարի աշխատանքը վերականգնվի, իսկ էլեկտրագծինը՝ ոչ, այդ դեպքում ևս աստիճանաբար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի ծավալը նվազելու է, բայց ոչ այն դինամիկայով, ինչը նկատելի է գազի բացակայության դեպքում։

Դե պատկերացրեք արցախցիների վիճակը՝ բնակարանների ջեռուցման անմարդկային վիճակից, շարժի հնարավորությունների սահմանափակումից մինչև Արցախի տնտեսության գրեթե կանգառ՝ իր հնարավոր բոլոր ծանր հետևանքներով։

Արցախում գազի, բենզինի, այլ վառելանյութերի ճգնաժամի պատճառով մեքենաների, տարբեր միջոցների շարժը կանգնել է։
Չափազանց ծանր վիճակ է շտապ օգնության, հրշեջ ծառայության և այլ կարևոր ծառայությունների համար։
Երբ այս ամենին էլ գումարում ենք սննդի, դեղորայքի ու մյուս խնդիրները, աղետալի վիճակն ամբողջական է դառնում։

Առկա են մեծ թվով այլ խնդիրներ, որոնք որպես հետևանք առաջ են եկել, սակայն դրսից դրանք տեսանելի չեն՝ հազարավոր աշխատատեղերի կրճատումից մինչև հոգեբանական լուրջ խնդիրներ։

Առանց Ադրբեջանի նկատմամբ լուրջ ճնշման այս խնդիրը կամ չի լուծվի կամ այն կլուծվի ադրբեջանական նախապայմանների բավարարման դեպքում։

Չնայած միջազգային դերակատարների ճնշումների որոշակի չափաբաժնի մեծացմանը, խնդիրը դեռևս չի հանգուցալուծվում, սա նշանակում է, որ այդ ճնշումները դեռևս բավարար արդյունք չեն ապահովում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան