copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:32 18-01-2023

Փամբուխչյանը նեղացա՞ծ է Փաշինյանից, նոր պաշտոն կստանա՞

Նեղացվածությունը քաղաքական կատեգորիա չէ։ Բազմաթիվ քննարկումներ եղել են, վերջնարդյունքում որոշում է կայացվել, որ լինի այդպիսի նշանակում, որի հետ ես համերաշխ եմ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով հարցին, որ նախարարությունների միավորման արդյունքում ինքն այլևս կորցնելու է նախարարի պաշտոնը:

Հարցին՝ իսկ իրեն պաշտոն առաջարկելո՞ւ են, Փամբուխչյանը պատասխանեց․ «Մենք հիմա առաջնորդվում ենք ներկայով. ներկա պահին հանդիսանում եմ ԱԻ նախարար, ևս չորս ամիս կզբաղեցնեմ այդ պաշտոնը, դրանից հետո՝ պարզ կլինի հետագա անելիքները։ Խոստացել են-չեն խոստացել. ոչինչ ոչ մեկս ոչ մեկին չենք խոստացել: Մենք շարժվում ենք այսօրվա օրով և այսօրվա օրով, ես, բացառությամբ Փրկարար ծառայության, շարունակում եմ ղեկավարել ԱԻՆ-ը»:

Հարցին՝ որքանո՞վ էր ճիշտ քանդել արդեն կայացած կառույցը, Փամբուխչյանը պատասխանեց, որ այս միավորումով ԱԻՆ-ը չի փլուզվում-քանդվում, այլ ԱԻՆ բոլոր ստորաբաժանումները անցնելու են ՆԳՆ համակարգ, ինչի համար էլ նախատեսված է անցումային չորս ամիսը։ Նրա խոսքով կրճատումներ կլինեն օպտիմալացման նպատակով, որ ստորաբաժանումները, վարչությունները չկրկնվեն:

ԱԻՆ նախարարը նաև նշեց, որ չի պատրաստվում քաղաքական գործունեությունը դադարեցնել․ «Ես հանդիսանում եմ ՔՊ կուսակցության վարչության անդամ: Եվ չեմ պատրաստվում դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում