copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:11 17-01-2023

Ջանքեր է գործադրում համակարգը լիովին «իրենով անելու» համար. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը փորձում է համակարգը «իրենով անել», որ հանկարծ որևէ մեկը իր թրի տակից «չպլստա»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա մարզերում լուրջ կադրային ջարդ է սկսել Մասնավորաբար, մեզ հայտնի է դարձել, որ մոտ մեկ ամիս է՝ նախարարություն են հրավիրվում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պետերը, չնայած այն հանգամանքին, որ վերջիններս նախարարի ենթակաները չեն։

Մեր տեղեկություններով, մարզպետներից ոմանք բավական դժգոհել են, որ Անդրեասյանը մարզպետարանների համապատասխան պաշտոնյաների հետ շփվում է որպես իր ենթակաների, սակայն Անդրեասյանն ակնարկել է, որ ոլորտն իր ենթակայության տակ է, և ինքը չի պատրաստվում «կուլ գնալ» որևէ մեկին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Անդրեասյանը «մարզայինների» առաջ հստակ խնդիր է դրել, որ պետք է աշխատեն բացառապես իր սահմանած չափանիշներով ու «ռասկլադով», մոռանան դումանյանական ժամանակները, իսկ նրանք, ովքեր չեն «տեղավորվում» դրանց մեջ, կարող են դիմում գրել և հեռանալ։

Տեղերից նաև տեղեկություններ ենք ստանում, որ վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել դպրոցների մոտ մեկ տասնյակ տնօրեններ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել