Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:37 16-01-2023

Ադրբեջանը Ռուսաստանի հետ համատեղ կիրականացնի Արցախի մնացորդի հայաթափությունը մինչև այս ամառվա վերջը. Քանանյան

«Անկեղծ ասած՝ եթե մենք պետք է միայն այս պահին սկսենք որոշ քայլեր անել, ապա բոլոր դեպքերում իրավիճակը չափազանց վատթարացած է, մենք չափազանց ուշացած փուլում կգտնվենք»,- այս մասին Oragir.News-ի հետ զույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ խոսելով տվյալ պահին Արցախում ստեղծված իրավիճակի հնարավոր ելքերից։

Քաղաքագետի խոսքով՝ ներկա պահին տեղի ունեցող իրադարձությունները բոլորը բխում են նոյեմբերի 9-ի փաստաթղթից։

«Առհասարակ սա բացարձակ աքսիոմն է, ինչ որ հիմա տեղի է ունենում, և ինչ դեռ երկար ժամանակ տեղի կունենա Հայաստանի հետ։ Ես նկատի ունեմ ամենավատթար զարգացումները, բոլորը անխուսափելիորեն և ուղղակիորեն բխում են նոյեմբերի 9-ի հայաստանակործան դավաճանագրից։ Նոյեմբերի 9-ը կուլ տված ազգը, նոյեմբերի 9-ին իր համաձայնությունն ընծայած Կառավարությունը, փաստորեն Հայաստանը դատապարտել է ինքնոչնչացման, այս իրավիճակում համարյա ոչինչ էլ անել հնարավոր չէ, որովհետև ամենակարևոր ռազմական պաշտպանության համար տարածքները հանձնված են Ադրբեջանին, և դա զրկում է մեզ բոլոր հնարավոր ելքերից»,- ասաց նա։

«Այնուամենայնիվ մեծագույն ուշացմամբ, պետք է որդեգրել, և իրականացնել շիտակ և որևէ բան թուլամորթությամբ կամ դիվանագիտությամբ չքողարկվող ազգային քաղաքականություն։ Պետք է վեր կենալ և հստակ, աներկբա կերպով հայտարարել, որ 2020 թ-ի պատերազմը ռուս-թուրքական համատեղ գործարքի արգասիքն է, այս պատերազմը կոպտորեն ոտնահարել է միջազգային իրավունքը, քանզի շրջանցել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող միջազգային մակարդակի գործընթացը»,- նշեց Քանանյանը։

Խոսելով հետագա անելիքներից՝ Քանանյանն ասաց. «Պետք է անպայման հայտարարվի ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ։ Պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն Հայաստան հրավիրելու աշխարհաքաղաքական այլ ուժային կենտրոնների, որոնք կարող են թերևս շահագրգռված լինել Հայաստանի գոյության շարունակությամբ»։

Խոսելով ներկա պահին ստեղծված իրավիճակի պատմական ակունքներից՝ Քանանյանն ասաց. «Նախ՝ ես պետք է մի շատ հստակ բան ասեմ՝ Հայաստանը, Լևոն Տեր-Պետրոսյանի հանցավոր և հակապետական քաղաքականության պատճառով, դեռևս 91 թ-ին դուրս է գցել Արցախը իր ինքնիշխանության հովանուց՝ խախտելով ոչ միայն 89 թ-ի ներհայաստանային օրենսդրությամբ հաստատված Արցախի միացումը Հայաստանին, այլև ոտնակոխ անելով անկախության հռաչագիրը, որի համաձայն՝ ոչ միայն Խորհրդային Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը համատեղ և միասնական մեկ ակտով հիմնադրել են ներկայիս՝ երրորդ կոչվող հանրապետությունը»։

Խոսելով Ֆրանսիայի ԱԺ նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ հնչեցված մտքերից՝ քաղաքագետն ասաց. «Հետևաբար, եթե ՀՀ-ն Տեր-Պետրոսյանկի, Քոչարյանի, Սարգսյանի և Փաշինյանի օրոք հետևողականորեն Արցախը չէր ճանաչում ՀՀ-ի մաս և վարում էր Ադրբեջանի հետ բանակցություններ Արցախի այս կամ այն տարածքը կարգավիճակի կամ անվտանգության երաշխիքների դիմաց հանձնելու վերաբերյալ, ի սկզբանե լիովին և եզակիորեն պատասխանատու են այն բանի համար, որ այսօր լիովին բոլորի կողմից Արցախը շարունակվում է ընկալվել և ճանաչվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, հետևաբար այստեղ Ֆրանսիայի ներկայացուցչին որևէ, ըստ էության, առարկություն չի կարող լինել, սա մեր՝ 91թ-ից սկսված հիմարագույն քաղաքականության հետևանք է։ Այստեղ հիմա այնչափ վատթար և ծանր վիճակում ենք, որ իմաստ չկա խոսել այս պահին կարգավիճակի մասին, հատկապես որ կարգավիճակը կարող է մեկը լինել և այդ մասին պետք է դարձյալ հայտարարել՝ Արցախը ՀՀ-ի ինքնիշխան տարածքի մասի, իսկ այս պահին պետք է ընդամենը քայլեր ձեռնարկել տարփողելու համար Արցախում ստեղծված ծայրահեղ իրավիճակի մասին և զբաղվել գոնե դրանով, որպեսզի Ադրբեջանի վրա լինեն այնպիսի ճնշոմներ, որոնք թերևս երկու-երեք անգամ ավելի շատ մտածել կտան Ալիևին՝ նախաձեռնել կամ չնախաձեռնել Արցախի վերջնակա հայաթափությունը։ Ես կարծում եմ, որ մենք չափազանց ուշացել ենք, և ես կարծում եմ, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ համատեղ կիրականացնի Արցախի մնացորդի հայաթափությունը մինչև այս ամառվա վերջը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ