copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:36 12-01-2023

Լավն ենք էլի. Ապրեսյանը՝ Forbes-ի ցանկում հայտնվելու մասին

Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։ Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը։

Oragir.News-ի հետ զրույցում տուրիզմի ոլորտի փորձագետ Մեխակ Ապրեսյանը, անդրադառնալով գրանցած արդյունքին, ասաց․ «Ըստ էության՝ այս տարին շատ վայրիվերումներով եղավ, շատ խոչընդոտներ եղան, բայց այս ամենին զուգահեռ եղան շատ հետաքրքիր բաներ, լավ միջազգային նշանակության միջոցառումներ, այսինքն՝ ունեցանք և՛ ձեռքբերումներ, և՛ ցավալի միջադեպեր, մեր երկիր նկատմամբ ցավալի ագրեսիա, նաև դոլարի և եվրոյի նկատմամբ հայկական դրամի խիստ արժևորումը բացասաբար ազդեց, գնաճը բացասաբար ազդեց, գումարած դրան դոլարով և եվրոյավ ավելի թանկացավ մեր զբոսաշրջային արդյունքը, այսինքն՝ բացասական շատ երևույթներ ունեցանք, բայց ունեցանք նաև դրականը»:

Ապրեսյանը, պատասխանելով հարցին, թե որ ոլորտի, որ առավելությունների շնորհիվ ենք հայտնվել Forbes-ի ցուցակում որպես լավագույն տուրիստական ուղղություն, հպարտությամբ և հումորով ասաց. «Մի բառով ասեմ` լավն ենք էլի»։

Ապրեսյանը ասաց, որ թվային տվյալները համեմատելիս նախորդ տարիների համեմատ զգալի աճ ենք նկատում. «Մենք 21 թ․-ի համեմատ զգալի աճ ենք ունեցել, իհարկե, 19 թ-ին դեռ չհասանք, բայց մոտեցանք, այսինքն՝ 2019-ին մենք ունեցել ենք 1 մլն 894.000 զբոսաշրջային այցելություն, 2022-ին դա մլն 670 էր, այո՛, չենք հասել, զգալիորեն հետ ենք, բայց կարելի է ասել՝ զրո էլ չենք։ Մոտ 200. 000 ով ավելի է պակասում, որ հասնեինք 19-ի ցուցանիշին»։

Խոսելով 23 թ․ զբոսաշրջիկների մեր երկիր այցերի ակնկալիքներից որորտի փորձագետն ասաց. «Եթե կայուն լինի իրավիճակը տարածաշրջանում, և մենք էլ աշխատենք, իսկ առանց դրա չի լինի, նույնիսկ 19-ի համեմատ 10% աճ կունենանք, իրատեսական աշխատելու դեպքում նույնիսկ 2,5 մլն-ի կմոտենանք, համալիր միջոցառումներ կատարելու դեպքում հնարավոր է, որ մենք հասնենք այդ ցուցանիշին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի