copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:35 12-01-2023

Ծանր հիվանդներ ունենք, որ չեն ուզում տեղափոխվել ՀՀ, գիտեն` հնարավոր է հետ վերադառնալ չկարողանան

Արցախում կա անհրաժեշտ դողորայքի խնդիր, պետք է նշել, որ մինչ շրջափակումը դեղորայքի ձեռքբերումը իրականացվում էր ՀՀ-ից, այս պարագայում հիմա չենք կարող այլ աղբյուրներից օգնվել, որը բացասական ազդեցություն կունենա մեր բնակչության առողջության վրա։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտնեց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։

Արցախում կա անհրաժեշտ դողորայքի խնդիր, պետք է նշել, որ մինչ շրջափակումը դեղորայքի ձեռքբերումը իրականացվում էր ՀՀ-ից, այս պարագայում հիմա չենք կարող այլ աղբյուրներից օգնվել, որը բացասական ազդեցություն կունենա մեր բնակչության առողջության վրա։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտնեց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։

«Կան մարդիկ, որոնք որոշակի պարբերականությամբ մեկնում են ՀՀ կամ այլ երկիր՝ քիմեոթերապիայի, ճառագայթային և լազերային բուժման համար։ Այդ մարդիկ ևս հնարավորությունը չունեն մեկնել այդ երկրներ։

Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման հետևանքով Կարմիր խաչի միջազգաին կոմիտեի միջնորդությամբ հնարավորություն է ստեղծվել 16 հիվանդ տեղափոխել ՀՀ տարբեր բուժհաստատություններ։

Բոլոր բուժհիմնարկներում դադարեցված են պլանային վիրահատությունները, որ կարողանանք պահուստային դեղորայքը ուղղենք սուր դեպքերի համար և կարողանանք գոյատևել ավելի երկար։

Ունենք երեխաներ, որոնք ունեն տարբեր հիվանդություններ և պարբերաբար մեկնում են ՀՀ՝ ստանալու համապատասխան բուժօգնություն։ 93 երեխա ունի բրոնխիալ ասթմա, 66 երեխա՝ պարբերական հիվանդություն, 88 երեխա՝ էպիլեպսիա, 16 երեխա՝ շաքարային դիաբետ, 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով»,- ասաց Մհեր Մուսայելյանը՝ նշելով, որ այս պահին նրանք զրկված են բուժօգնություն ստանալու հնարավորությունից։

Մուսայելյանը նաև նշեց, որ ունեն հիվանդներ, որոնց հարազատները հրաժարվում են տեղափոխվել ՀՀ միայն նրա համար, որ գիտեն հետ վերադառնալու վտանգի մասին, ՀՀ-ում մնալը ծախսատար է և դա բնականաբար նաև սոցիալական խնդիր կառաջացնի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր