copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:17 11-01-2023

Իրանի հետ ՀՀ համատեղ շահերը կյանքի կկոչվեն այդ ուղղությամբ միայն երկկողմանի նախաձեռնողականությամբ․ իրանագետ

«Մինչև Թուրքիայում սահմանների անքակտելիության մասին հայտարարությունը, իրանական կողմը զորավարժությամբ զգուշացրեց, որ ռազմական հարձակումը հայ-իրանական սահմանին պատասխանի է արժանանալու Իրանի կողմից։ Սա արդեն իսկ Ադրբեջանի համար զսպող հանգամանք է»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Նույնիսկ Իրանի արտաքին գործերի նախարարը հարցազրույցներից մեկում նշել էր, որ իրանական կողմը հստակ զգուշացրել է Բաքվին՝ չիրականացնելու դառմական գործողություն։ Համենայն դեպս, բավականին բարձր մակարդակի հայտարարություններում Իրանը նշում է, որ եթե փորձ արվի ռազմական ճանապարհով կտրել հայ-իրանական սահմանը, բացել «Զանգեզուրի միջանցք», Իրանը միջամտելու է։ Դա նույնիսկ Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից է գրեթե հայտարարվել»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այս դեպքում շատ բան կախված է նաև հայկական կողմից տարվող աշխատանքից ու հայ-իրանական հարաբերությունների մակարդակից։

«Ասել, որ Իրանը մեր փոխարեն որևէ խնդիր կլուծի կամ Հայաստանի համար է անում ամեն ինչ, այդպես չէ։ Իրանը, իր ազգային շահից ելնելով, «Զանգեզուրի միջանցքը» գնահատել է որպես խնդիր ու դրա դեմ պայքարում է»,- ասաց նա։

Այս առումով, ըստ իրանագետի, հայկական ու իրանական կողմերի շահերը լիարժեքորեն համընկնում են։

«Այստեղ խնդիրն այն է, թե մենք որքանով կարող ենք օգտագործել և որքանով ենք օգտագործելու Իրանի գործոնը»,-ասաց նա։

Այդ գործակցությունը կյանքի կոչելու համար, ըստ փորձագետի, պետք է սպասել միայն իրանական գործողություններին։ Իր խոսքով, համատեղ շահերը կյանքի կոչել հնարավոր է միայն երկկողմանի նախաձեռնողականության պարագայում։

«Եթե խուսափենք գնահատականներից, ապա բոլոր ոլորտներում Իրանը պատրաստ է Հայաստանի հետ գործակցության։ Նաև մենք պետք է բոլոր ոորտներում առավել նախաձեռնողական լինենք։ Սյունիքի հյուպատոսության բացումիցհետո խոսվում էր Թավրիզում Հայաստանի հյուպատոսույան բացման մասին, որը դեռևս տեղի չի ունեցել։ Հյուսիս- հարավի շինարարությունը, Սյունիքի տնտեսական զարգացումը, Իրանի հետ անվտանգային ու հակաահաբեկչական ոլորտներում գործակցությունը, Հայաստան- Իրան- Ռուսաստան կամ երկկողմ հարաբերություններում գործակցությունը։ Բավականին շատ ոլորտներում համագործակցելու և հարաբերությունները զարգացնելու հեռանկար կա։ Նույնիսկ հակաադրբեջանական տեղեկատվական պայքարում Իրանի հետ գործակցելու հնարավորություններ կան։ Ոլորտները շատ են։ Պետք է աշխատել»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ