copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:24 10-01-2023

Թեհրանը վերահաստատում է, որ չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերահաստատել է, որ Թեհրանը չի ընդունի Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն: Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Ղալիբաֆն այս մասին ասել է Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների ղեկավարների հետ կայացած եռակողմ հանդիպման ընթացքում։

Իրանի խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Նրա խոսքով՝ բացի երկկողմ հարաբերություններից, երկու երկրների միջև մեծ դեր կարող է խաղալ խորհրդարանական հարաբերությունների հարթակը։

Ղալիբաֆը նշել է, որ այսօր Իրանը և Ադրբեջանը ձգտում են զարգացնել և խորացնել հարաբերությունները։

«Ես վստահ եմ, որ երկու երկրների պաշտոնյաները խորապես ցանկանում են զարգացնել հարաբերությունները: Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում, և որքան մոտ են տարածաշրջանի երկրները, այնքան լավ տարածաշրջանի համար։ Մենք չպետք է թույլ տանք, որ ոչ տարածաշրջանային երկրները միջամտեն այս ոլորտում»,- նշել է նա։

Պաշտոնյան նաև հավելել է, որ Իրանն իր սահմաններին չի ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն։ «Մենք հստակ դիրքորոշում ունենք Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, և պատրաստ ենք զարգացնել առևտրային և տարանցիկ փոխանակումները Ադրբեջանի հետ»,- ընդգծել է պաշտոնյան։


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի