copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:15 05-10-2023

Թեհրանը վերահաստատում է՝ աշխարհաքաղաքական փոփոխությունները կհանգեցնեն արտատարածաշրջանային ուժերի միջամտության

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը կարծում է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն արտատարածաշրջանային ուժերի միջամտության համար հիմք կստեղծի: Ինչպես փոխանցում է իրանական կառավարամետ Mehr լրատվական գործակալությունը, այս մասին Ահմադիանն ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ընթացքում։

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ երկու պաշտոնյաները քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև բոլոր հարթություններում երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Ահմադիանը կարևորել է տարածաշրջանից ցանկացած տեսակի անապահովություն և ճգնաժամ վերացնելու նպատակով Իրանի կողմից գործադրված հատուկ ջանքերը։ Նա նաև ընդգծել է միջև համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղության, կայունության և անվտանգության ձևաչափեր ստեղծելու ուղղությամբ կենտրոնանալու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Արցախն Ադրբեջանին միացնելու հարցում իրանական կողմի քաղաքականությանը՝ Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ առաջացնող գործողությունները, ինչպիսին այլ խաղացողների կողմից առաջարկված Զանգեզուրի միջանցքի հարցն է, տարածաշրջանային երկրներին օգուտ չեն բերի, ինչպես նաև հիմքեր կստեղծեն արտատարածաշրջանային ռազմական ուժերի միջամտության համար։ Նրա խոսքով՝ այդ գործողությունները նոր ճգնաժամեր կառաջացնեն այս ռազմավարական ոլորտում։

Ահմադիանը նաև ասել է, որ պաշտոնական Թեհրանը կտրականապես դեմ է ցանկացած ծրագրի, որը տարածաշրջանում կհանգեցնի աշխարհաքաղաքական փոփոխության։

Խալաֆովն իր հերթին կոչ է արել ընդլայնել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Նա հավելել է, որ Ադրբեջանի քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը տարածաշրջանային շրջանակներում լուծելը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի