copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 14:09 09-01-2023

Անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման արդյունքում «բեյբի բում» կարելի է սպասել 1.5 տարի հետո. Փաշայան

Անպտղության հաղթահարման պետական ծրագրի ընդլայնման արդյունքում «բեյբի բում» կարելի է սպասել հաջորդ տարվա կեսերից։ Այս մասին այսօր, հունվարի 9–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

«Բավականին երկարատև պրոցես է, երբեմն, սերմնավորումը արդյունք չի տալիս, ստիպված են դիմել բեղմնավորման և այլն։ Այսինքն, մեկուկես տարի հետո մենք իսկապես սպասում ենք «բեյբի բումի»»,- ասաց նա։

Նախորդ տարիներին Անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակում ծնվել է 250 երեխա։ Միայն 2022 թվականին ծնվել է 128 երեխա։ Այս մասին այսօր, հունվարի 9–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

Նրա խոսքով, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա ծնունդների թիվը տարեց տարի աճել է, քանի որ տարեց տարի ավելացել է պետական ֆինանսավորումը։
Նա հիշեցրեց, որ ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի սեպտեմբերից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ