copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 07:49 10-09-2021

Կուսակցաշինական բում է սպասվում. Հրապարակ

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կրկին կուսակցաշինական բում է նկատվում, վերջին շաբաթվա ընթացքում երեք-չորս կուսակցություն է գրանցման հայտ ներկայացրել արդարադատության նախարարություն։ Խոշորացված համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ որեւէ անհատ, անկուսակցական անձ, թեկուզ գյուղում շատ հարգված նախկին համայնքապետ, չի կարող միայնակ առաջադրվել, պետք է կուսակցության ցուցակ գլխավորի։


Օրինակ, այսօր Արարատի մարզի «Արարատ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում տեղի է ունենալու «Օրենք եւ արդարություն» կուսակցության հիմնադիր համագումարը, սեպտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում էլ «Ամբերդ» անունով ազգայնական կուսակցության հիմնադիր համագումարն է նախատեսված, հոկտեմբերի 5-ին «Էլիտ Պլազայում» նշանակված է «Քրիստոնեասոցիալական միություն» կուսակցության հիմնադիր համագումարը։

Սրանք ՏԻՄ-երին մասնակցության հայտեր են։ Քաղաքական շրջանակների հետ մեր զրույցներից պարզ է դառնում, որ ընտրություններին մասնակցելու նպատակով շատերն են մտադիր կուսակցություն հիմնել։ Մարդիկ, որոնք հեղինակություն եւ սեր են վայելում իրենց համայնքներում, չեն ուզում ո՛չ ներկաների, ո՛չ նախկինների հետ պայքարի դուրս գալ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ