copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:30 06-01-2023

ԲԴԽ-ն հրապարակել է Աննա Փիլոսյանի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը․ մեր դիրքորոշումն է՛լ ավելի շատ է հիմնավորվում․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը (https://court.am/.../ntLWNpv4bXVHY2hYAtDHCPOx8nSqpaliiSBN...), և այդ փաստով ԲԴԽ-ի առջև վարույթը համարվում է ավարտված։
Որոշման ամբողջական տեքստի հետ ծանոթանալով՝ է՛լ ավելի շատ է հիմնավորվում մեր դիրքորոշումն առ այն, որ գործ ունենք կամայականության անթաքույց դեպքի հետ։

Այս գործն ունի երկու հարթություն՝ անհատական և հանրային։ Անհատական մակարդակում մենք օգտագործելու ենք իրավունքների պաշտպանության մեզ հասու բոլոր միջոցները՝ թե՛ ներպետական և թե՛ վերպետական։ Գիտակցում ենք, որ գործընթացը երկար է տևելու, սակայն վերջնարդյունքում հաջողությանը չենք կասկածում (պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է գոյություն ունենալ):

Ինչ վերաբերում է հանրային հարթությանը, ապա որևէ կերպ դրանով չեմ զբաղվելու՝ էթիկական նկատառումներով։ Որպես իրավապաշտպան՝ զբաղվել և զբաղվում եմ ապօրինի, հատկապես քաղաքական հետապնդման ենթարկվող տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ դատավորների գործերով։ Սակայն ընտանիքիս անդամի գործով իրավապաշտպանական հարթությամբ զբաղվելը չեմ կարող ճիշտ համարել - եթե կան մարդիկ, որոնք այս գործը կհամարեն կարևոր հանրային հարց, թող իրենք էլ զբաղվեն խնդրի հանրային բարձրաձայնմամբ, իրավասու միջազգային կառույցներին դիմումների հասցեագրմամբ։ Եթե կան մասնագիտական կառույցներ, որոնք այս գործը կհամարեն դատավորի անկախության ու անփոփոխելիության նկատմամբ անթաքույց ոտնձգություն, թող իրենք էլ հանդես գան հայտարարություններով. ես դա չեմ նախաձեռնելու։ Եթե կան քաղաքական կառույցներ, որոնք այս գործը կհամարեն դատավորի ընտանիքի անդամի (իմ) գործունեության պատճառով քաղաքական հետապնդման դրսևորում, թող իրենք էլ հանդես գան հայտարարություններով. ես դա չեմ նախաձեռնելու։

Շնորհավո՛ր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ