Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:02 05-11-2022

ԲԴԽ վարույթների՝ 4 անդամով քննության դեպքում քաղաքական իշխանության կողմից շատ ավելի հեշտ կլինի 1-2 դատավորի նկատմամբ ճշում իրականացնելը․ Ռուբեն Մելիքյան

Վենետիկի հանձնաժողովին է ներկայացվել Դատական օրենսգրքում հերթական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է ներդնել ԲԴԽ որոշումների վերանայման մեխանիզմները։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է 10 հոգուց բաղկացած խորհուրդ կազմում ստեղծել «2-րդ ատյան», նախատեսվում է, գործերի քննությանը կարող է մասնակցել 4 անդամ՝ 2 դատավոր և 2 իրավաբան անդամ և բողոքարկմանը կարող են մասնակցել 6 դատավոր։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են նախագծով լուծել ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման խնդիրը, որն անընդհատ բարձրացվում է, սակայն այս խնդիրը առաջարկված ձևով լուծելով՝ փաստացի երկատյան դարձնելով ԲԴԽ-ն, նոր խնդիրներ են ձևավորում։ «Մասնավորապես, գաղտնիք չէ, որ ԲԴԽ-ն հատկապես իրավաբան գիտանականների մասով վաղուց դադարել է իր սկզբնական նպատակին ծառայելուց։ Այսինքն, իրավաբան գիտնականներին ԲԴԽ գործունեությանը ներգրավելով, այլ վերածվել է «Քաղաքացիական պայմանագրի» սպասարկու և իրավաբանական գիտությունների թեկնածուի վկայական ունեցող մարդկանց՝ ԲԴԽ գործուղելու մոդելի»։

Նա ընդգծեց, որ գործող պայմաններում, եթե խոսքը պետք է վերաբերեր 5 դատավոր անդամների նկատմամբ ենթադրյալ ճնշումներ գործադրելուն, ապա փոփոխությունների դեպքում, եթե 4 անդամի կազմով իրականացվեն վարույթները՝ 2 դատավոր և 2 իրավաբան գիտնական, ապա շատ ավելի հեշտ կլինի 1-2 դատավորի նկատմամբ քաղաքական իշխանության կողմից ճնշում իրականացնելը, իսկ այն, որ քաղաքական իշխանությունն ունակ է նման ճնշումներ իրականացնել, կարծում եմ ՝ կասկածից վեր է։ Կարճ ասած՝ այս նախագիծը այլ պայմաններում կարող էր արժանանալ անգամ դրվատանքի, որովհետև լուծում է ԲԴԽ որոշումների բողոքարկման խնդիրը, բայց այս պայմաններում, կարծում եմ, այն ոչ միայն արժանի չէ դրվատանքի, այլ արժանի է քննադատության»։

Նա նաև ընդգծեց, որ այս նախագծի հետ կապված՝ կարող է առաջանալ նաև սահմանադրականության խնդիր, հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրության ԲԴԽ-ն չպետք է կազմված լինի 2 ատյաններից։ «Այդուհանդերձ կարծում եմ, այս խնդիրը այս դեպքում առաջնային չէ»։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի