copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:31 29-12-2022

Գագիկ Սուրենյանը ներկայացրել է ամանորյա տոների շրջանում սպասվող եղանակը

Հայաստանն արդեն երկար ժամանակ գտնվում է հզոր անտիցիկլոնի ազդեցության տակ, որը կպահպանվի մինչեւ հունվարի 5-ը ներառյալ։ Բոլոր մարզերում կդիտվի անամպ երկինք, տեղումների չեն սպասվում։ Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Առաջիկա հինգ օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի եւ Երեւանի, կբարձրանա 5-6 աստիճանով։ Արարատյան դաշտում և Երևանում գիշերը կլինի -3-ից -6, ցերեկը՝ մինչեւ +6։ Առանձին շրջաններում սպասվում է մառախուղ»,- հավելեց փորձագետը։

Նա հայտնեց, որ հունվարին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից 2-3 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը նորմայից ցածր։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել