copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:02 24-12-2022

Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական շանտաժին ենթարկվելը կնշանակի Արցախի վերջնական կապիտուլյացիա․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մերօրյա մի քանի կարևոր հարցերի։ Նրա դիտարկումները ներկայացնում ենք ստորև․

«Մի քանի դիտարկում՝ ազատ անկման ռեժիմի մասին
Եւ այսպես՝

Դիտարկում 1.
Հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են ու այդ ճգնաժամը երեկ՝ Լավրով-Բայրամով ասուլիսի ժամանակ հասավ իր պատմական ապոգեյին։

Դիտարկում 2.
Բոլոր նրանք, ովքեր քաղաքական օրգազմ են ապրում հայ-ռուսական հարաբերությունների էսքան ֆուլ վատթարացումից՝ կլասիկ իդիոտներ են՝ անմեղսունակության սոուսով։

Դիտարկում 3.
Արարատ Միրզոյանի Մոսկվա չգնալու դեմարշը կոպտագույն քաղաքական եւ դիվանագիտական սխալ էր, ինչը ուղիղ կերպով լեգիտիմացնելու է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի սպասվելիք ագրեսիան, (նոր պատերազմ չասեմ, որ դուխներդ չընկնի)։

Դիտարկում 4.
Արարատ Միրզոյանի «պադրաստկովի» դեմարշը ռուս-ադրբեջանական տանդեմին ֆանտաստիկ քարտ-բլանշ տվեց այսուհետ հայտարարելու, որ խաղաղության բանակցությունները տապալել է Հայաստանը։

Դիտարկում 5.
Բայրամովի 55 րոպեանոց ելույթը սպառնալիքների թոփ կույտ էր Հայաստանի հասցեին՝ Ռուսաստանի առանձնահատուկ պոզայի ներքո, ինչին ՌԴ մայրաքաղաքում հայկական կողմից արձագանքող չեղավ։

Դիտարկում 6.
Բայրամովը հղում արեց ինչ-որ փաստաթղթի, որի մասին ո՛չ հայ քաղաքական եւ ո՛չ ժողովրդական լայն զանգվածները, այդ թվում՝ հպարտ քաղաքացիներն ու 3 միլիոն վարչապետերը տեղյակ չեն, եւ ըստ որի՝ Հայաստանը Ադրբեջանին պիտի վերադարձնի 4 անկլավային եւ 4 ոչ անկլավային գյուղեր։

Դիտարկում 7.
Առաջիկա օրերին Ադրբեջանը կբացի Արցախի բլոկադան, սակայն Արցախը հայաթափելու եւ «Արցախն առանց հայերի» օպերացիան շարունակվելու է։

Դիտարկում 9.
Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական շանտաժին ենթարկվելը կնշանակի Արցախի վերջնական կապիտուլյացիա։

Դիտարկում 10.
Այն անկումը վակուումում, որին ոչինչ չի խանգարում՝ կոչվում է ազատ անկում։

Դիտարկում 11.
Այսքանից հետո՝ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր