copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:16 23-12-2022

Բայրամովը կրկին հերքել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հերքել է,որ Բաքուն փակել է Լաչինի միջանցքը և շրջափակել է Արցախի հայ բնակչությանը։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Oxu.az-ը լրատվականը, Բայրամովն այս մասին ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դրագանա Կոժիչի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Կարմիր խաչի միջև համագործակցության հարցերը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում հետհակամարտային շրջանում կատարված աշխատանքներին, ինչպես նաև Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը։

Բայրամովը կարևորել է Ադրբեջանում Կարմիր խաչի գործունեությունը։

Նշվում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հակառակ կողմին տեղեկություններ է հաղորդել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բայրամովի խոսքով` Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու և Արցախի բնակչությանը շրջափակելու մասին պնդումները «որևէ հիմք չունեն»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում