copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 11:06 17-12-2022

Լաչինի միջանցքի փակումը խաթարում է Հարավային Կովկասում ողջ խաղաղության գործընթացը․ Լիտվայի ԱԳՆ

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման առնչությամբ։ Այս մասին արտաքին քաղաքական գերատեսչությունը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

Գրառման մեջ ասվում է․ «Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ, որը լրջագույն հումանիտար հետևանքներ ունի Լեռնային Ղարաբաղի համար։ Նմանօրինակ զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժի իրականացմանը, այլև խաթարում են Հարավային Կովկասում ողջ խաղաղության գործընթացը»։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը