copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 14:41 20-12-2025

Արթիկի քաղաքապետը դժվար ընտրության առջև է կանգնած․ Շիրակի մարզպետի պաշտոնը նրա սրտով չէ

Արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ազատվել է պաշտոնից։ Շիրակի մարզպետի աշխատակազմից ո՛չ հերքել են, ո՛չ հաստատել Առուշանյանի՝ պաշտոնից ազատվելու տեղեկությունը։

Շիրակի մարզպետի ազատման մասին լուրը Նիկոլ Փաշինյանն էլ կարծես թե չի հերքել։ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասել է. «Եթե կլինի համապատասխան որոշում, կհրապարակվի, կիմանաք»։

Oragir.News-ը օրերս հայտնել էր, որ Շիրակի մարզպետ կնշանակվի Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է և առաջիններից, ով միացել է Մանվել Գրիգորյանի դեմ սկսված արշավին։

Oragir.News-ի հետ զրույցում Արթիկի քաղաքապետի օգնական Սևակ Պետոյանն ասաց, որ մամուլից է տեղեկացել, բայց նման տեղեկություն չունի։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Անան Ոսկանյանը այնքան էլ ոգևորված չէ Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելու հետ կապված։ Արթիկի քաղաքապետը դժվար ընտրության առջև է կանգնած․ Շիրակի մարզպետի պաշտոնը նրա սրտով չէ։

Փաշինյանը դեռևս չի կողմնորոշվում, թե ում է նշանակելու Շիրակի մարզպետի պաշտոնում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում