copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:06 22-12-2022

ՀՀ իշխանությունից պահանջում ենք ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին․ հայտարարություն

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որւմ մասնավորապես ասվում է․

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը, անդրադառնալով Ադրբեջանի իշխանության կողմից ուղղորդվող՝ ակնհայտ շինծու «բնապահպանական» պատճառաբանությամբ Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիային, որի արդյունքում արդեն 10 օր է արգելափակվել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից կոպիտ կերպով խախտվել են ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի 2-րդ, 7-րդ և 10-րդ կետերի, 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջները, հայտարարության մյուս երկու կողմերի՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության փաստացի թողտվության պայմաններում, ինչպես նաև խաթարվել են Արցախի բնակչության կենսական իրավունքները՝ կանգնեցնելով նրան հումանիտար աղետի առջև։

Վերոնշյալ իրողությունը հաշվի առնելով՝ «Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը արձանագրում է, որ 120 հազար խաղաղ բնակչի պատանդառությունը միջազգային ոճրագործություն է, այն պարունակում է միջազգային ահաբեկչության հատկանիշներ և մարդկության դեմ ուղղված հանցագործության տարրեր, հող է նախապատրաստում Արցախի հայության տեղահանման և ցեղասպանության համար։ Այս պայմաններում տարակուսանք է առաջացնում Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանության՝ որպես Արցախի անվտանգության օրինական երաշխավորի որդեգրած կրավորական վարքագիծը և նրա կողմից՝ որպես նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերից մեկի փաստացի դրսևորվող անգործությունը։

Հաշվի առնելով ստեղծված ծայրահեղ սպառնալից իրավիճակը՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության առջև ունի սահմանադրական անբեկանելի պարտավորություններ, ուստի ՀՀ իշխանությունից պահանջում ենք․

1. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման անմիջական հետքերով սեղմ ժամկետում պաշտոնական միջնորդություն ներկայացնել ՄԱԿի Անվտանգության խորհրդին՝ ձեռնարկելու վերջինիս կանոնադրությունից բխող հստակ կանխարգելիչ միջոցներ, մասնավորապես, կիրառելու համապատասխան պատժամիջոցներ Ադրբեջանի Հանրապետության և նրա քաղաքական ղեկավարության դեմ։

2. Զուգահեռաբար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ Արցախում ներկայումս իրականացվող խաղաղապահ առաքելությունն ընդլայնելու, նրան անժամկետ միջազգային մանդատ տրամադրելու պահանջով, ինչպես նաև Արցախում ՄԱԿ -ի ներկայացուցչություն հիմնելու առաջարկով։

3. Դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ առաջարկելով վերականգնել համանախագահության բանակցային գործընթացի ձևաչափը։

4. Վերահաստատել ՀՀ անկախության հռչակագրով և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված՝ Արցախի Հանրապետության երաշխավորի պարտականությունները, Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9- ի հայտարարության կոպիտ խախտման պայմաններում ՀՀ Զինված ուժերի և Ոստիկանության ստորաբաժանումների միջոցով ապահովել ԳորիսՍտեփանակերտ ճանապարհի անխափան գործունեությունը։

5. Հիմք ընդունելով 1991 թ. դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի որոշումը՝ ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին, ՀՀ Ազգային Ժողովի օրակարգ ներկայացնելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ»:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից

Ձեզ գուցե հետաքրքրի