Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:00 22-12-2022

ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել․ Փաշինյան

2022թ-ի նոյեմբերին ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 000-ը, այսինքն նոյեմբերի տվյալներով` մենք ունենք 701 451 աշխատատեղ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` 2018թ-ի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է 153 462 աշխատատեղ, ինչը 28 տոկոս աճի արձանագրում է։

Փաշինյանը նշեց, որ 2018թ․ մայիսի նկատմամբ ՀՀ համախառն աշխատավարձի ֆոնդը գրեթե կրկնապատկվել է` ավելանալով շուրջ 89 մլրդ 220 մլն դրամով կամ 92.3 տոկոսով, իսկ միջին աշխատավարձի չափը 2021թ-ի նոյեմբերի նկատմամբ ավելացել է 44 931 դրամով կամ 20.4 տոկոսով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով