copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 01:58 21-12-2022

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշեցրեց ու ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երթևեկության անվտանգությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Ֆրանսիայի ներկայացուցիչն այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:

«Վերջին շրջանի իրադարձությունները մեզ շատ են մտահոգել: Երկու հանգամանք եմ ուզում ընդգծել: Նախ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջանցքի ազատ տեղաշարժի սահմանափակումները անընդունելի են: Լաչինի միջանցքի արգելափակման ուղիղ հետևանքն է ԼՂ բնակչության մեկուսացումը, մարդասիրական հետևանքներն օրեցօր վատթարանում են»,-ասաց ներկայացուցիչը:

Նա ընդգծեց՝ Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն վերսկսել ապրանքների և պարագաների տեղաշարժը միջանցքով՝ միաժամանակ լիովին ապահովելով ազգաբնակչության իրավունքները: Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված հանձնառությունները: Ֆրանսիան նաև ընդգծում է, որ Ադրբեջանի Հանրապետության հանձնառության համաձայն՝ պետք է երաշխավորված լինի մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը՝ Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղություններով: Ֆրանսիան նաև կոչ է անում անմիջապես հասանելիություն ապահովել մադասիրական կազմակերպություններին, ՄԱԿ-ի գործակալություններին՝ հետևանքները կրող բնակչության հետ աշխատելու համար: Ֆրանսիան արձանագրում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջին անցումները կազմակերպվել են:

«Ֆրանսիան կոչ է անում երկու կողմերին ստեղծել միջավայր, որը նպաստավոր կլինի ընթացող բանակցություններում հաջողության հասնելու և առաջընթացի համար: Այն պետք է լինի միայն երկխոսությամբ, և ոչ՝ ուժի գործադրմամբ: Եվ պետք է լուծվեն բոլոր առկա խնդիրները, երաշխավորվեն իրավունքները և երաշխիքները ԼՂ բնակչության համար»,- հավելեց ներկայացուցիչը:

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը վստահեցրեց, որ ԵՄ-ին զուգահեռ Ֆրանսիան կշարունակի սատարել երկխոսության ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Մենք կսատարենք բոլոր քննարկվող թեմաների ուղղությամբ առաջընթացին՝ հատկապես խաղաղության համաձայնագրի տեքստի ուղղությամբ, սահմանագծման, սահմանազատման ուղղությամբ և հաղորդակցության ուղիները բացելու և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշեցրեց, որ այս տարի Պրահայում անցկացված հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը, Ֆրանսիայի նախագահը, ԵԽ նախագահը, թույլ է տալիս լուրջ առաջընթացի հասնել: Ֆրանսիան պատրաստ է բոլոր կողմերի հետ աշխատել՝ օգնելու հասնել այս նպատակներին բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ միասին:

Ֆրանսիայի ներկայացուցիչը հավելել է, որ հայտարարության նախագիծ են ներկայացրել, որը մինչև առավոտ բաց է քննարկումների համար։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը