copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 10:08 19-01-2023

ԵԽ պատգամավորն արձանագրում է՝ Բերձորի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովումն Ադրբեջանի պարտավորությունն է

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան արձանագրում է՝ Ադրբեջանը իր հանձնառություններին համահունչ պարտավոր է ապահովել, որպեսզի Լաչինի միջանցքը բաց մնա՝ որպես ռազմավարական ճանապարհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրեգորովան նման կարծիք հայտնեց Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում։

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով շատ մարդիկ մնում են առանց հիմնական կարիքների բավարարման, առողջապահական ծանր իրավիճակ է, կա սովի ռիսկ և խախտվում են բոլոր համաձայնությունները։ Որևէ բողոքի ցույց չպետք է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին զրկի ազատ տեղաշարժվելու իրավունքից և անհրաժեշտ ապրանքները ստանալու իրավունքից։ Ավելին՝ իր հանձնառություններին համահունչ Ադրբեջանն է հենց պարտավոր ապահովել, որպեսզի Լաչինի միջանքցը՝ որպես ռազմավարական ճանապարհ, մնա բաց՝ անգամ իրական բնապահպանական մտահոգությունների առկայության պարագայում»,- ասաց նա։

Պատգամավորը պնդեց, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա Բերձորի միջանցքի գործունեությունն արգելափակելուց և քաղաքացիների ու ապրանքների անխափան տեղաշարժը չպետք է սահմանափակվի։ «Երկու երկրները պետք է շարունակեն երկխոսությունն՝ առանց տևական խաղաղությունը վտանգելու»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը