Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:31 16-12-2022

Որպեսզի աշխարհն ինչ-որ բան անի, դու պետք է նրան համոզես․ Սուրեն Մանուկյան

Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, դա Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործումն է։ Այսինքն այնպիսի պայմանների ստեղծում, որը կբերի արցախահայության՝ որպես առանձին մի խմբի վերացմանը։ Այս մասին այսօր ՌԴ դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։

Oragir.News-ի հարցին՝ կա՞ն ունիվերսալ մեթոդներ՝ կանխելու ցեղասպանությունները, Սուրեն Մանուկյանը պատասխանեց․ «Ունիվերսալ մեթոդներ չկան, կան հաջողված մեթոդներ։ Օրինակ, կա 2008 թվականին Քենիայի դեպքը, երբ նոր սկսված ցեղասպանությունը կանխվեց դիվանագիտական ճնշմամբ, երբ մարդիկ ֆիզիկապես եկան այն երկիր, որտեղ կարող էր ցեղասպանություն լինել։ Կամ երկրորդ ճանապարհը, որով կանխվել կամ գոնե կանգնեցվել են ցեղասպանություններ՝ դա երրորդ ուժի ռազմական ներկայությունն է՝ գործուն ներկայություն և ոչ դիտորդի կարգավիճակում»։

Սուրեն Մանուկյանը նշեց, որ պետք չէ մտայնության մեջ ընկնել՝ եթե մենք գիտենք այստեղ ինչ է կատարվում, ապա ամբողջ աշխարհը գիտի․ «Շատ դեպքերում մեզ թվում է, որ մեր ճշմարտությունը բացարձակ ճշմարտություն է աշխարհի համար։ Որպեսզի աշխարհն ինչ-որ բան անի, դու պետք է նրան համոզես, ահազանգես, ամեն օր համառորեն ասես։ Շատ դեպքերում, երբ ասում ենք աշխարհը լուռ է, նախ պետք է մեզ հարցնենք՝ մենք աշխարհին նորմալ քանակի, բավարակ համառությամբ ասե՞լ ենք այդ մասին»,- ասաց Մանուկանը՝ հավելելով, որ ողջունելի են այսօրվա ակցիաները, որվաղը իրենք չկարողանան ասել՝ գիտե՞ք, մենք չգիտեինք այդ մասին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել