copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:47 27-05-2021

Ադրբեջանը քաղաքական և աշխարհաքաղաքական ահաբեկչություն է կատարում. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ահաբեկչություն է որակել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:

«Փաստորեն, Ադրբեջանը քաղաքական և աշխարհաքաղաքական ահաբեկչություն է կատարում: Նախևառաջ՝ նման քայլով Ադրբեջանը կրկին ցույց է տալիս, որ որևէ ողջամիտ ու քաղաքակիրթ ձևով չի ուզում և պատրաստ չէ իր հարաբերությունները կառուցելու Հայաստանի Հանրապետության հետ: Արդբեջանի կողմից շարունակվում են ահաբեկչական գործողությունները, գերեվարվում են մարդիկ, որոնք պարզապես ինժեներական աշխատանքներ էին կատարում: Հայ զինծառայողներին, փաստորեն, առևանգում են, գերեվարում և հայտարարում, որ նրանք դիվերսանտներ են»,- ասաց Բաբայանը՝ համոզմունք հայտնելով, որ պատանդներ ու ռազմագերիներ վերցնելու Ադրբեջանի նպատակը կրկին նրանց դիվերսանտներ ու ահաբեկիչներ պիտակավորելու քաղաքականություն վարելն է: «Փորձում են նման կերպ բարդացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդի մոտ վհատություն առաջացնել, անվստահության մթնոլորտ ստեղծել ապագայի նկատմամբ հատկապես կարևորագույն՝ ռազմավարական ու սահմանամերձ տարածքներում»,- նշեց Արցախի արտգործնախարարը:

Ըստ Բաբայանի՝ Արդբեջանի այդ պահվածքը հարված է նաև ՀԱՊԿ-ին, որովհետև ահաբեկչություն է կատարվել նրա անդամ հանդիսացող երկրի զինված ուժերի զինծառայողների նկատմամբ:

«Սա հարված է նաև մեր եղբայրական երկիր Ռուսաստանին, որովհետև Արդբեջանը դրանով նորից, կարծես թե, մարտահրավեր է նետում Ռուսաստանին: Հասկանալով, որ Ռուսաստանը պետք է շատ հանգիստ մթնոլորտում այդ հարցը նաև կարգավորի ինչ որ տեղ նաև միջամտի, Ադրբեջանն այսպիսի դժվարություններ է ստեղծում, որովհետև ինքը որպես երկիր ահաբեկչական ու հայատյաց է և չի փոխվում»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ միամտություն է հույս ունենալը, թե Ադրբեջանը փոխելու է իր պահելաձևը և նրա այդպիսի պահվածքը շարունակական է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ