Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:56 15-12-2022

Ալիևը կարողացավ այնպիսի սրացում մտցնել, որ հանդիպման ժամանակ ալիևյան օրակարգը քննարկվի. քաղաքագետ

«Ամեն դեպքում հարցը քննարկման առարկա լինելու է, բայց, քանի որ ոչ պաշտոնական հանդիպում է ըստ էության լինելու, լուրջ ինչ-որ փաստաթղթավորված արդյունք չեմ ակնկալում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ խոսելով այն մասին, թե առաջիկայում սպասվող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում հնարավո՞ր է քննարկվեն հարցեր, որոնք հայկակամ կողմին զիջման կտանեն, որի պատճառով, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը կբացվի։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման համակարգման աշխատանքները շարունակվում են, սակայն նրանք կկարողանան զրուցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ «Ես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, որ հնարավոր է, քանի որ դեռևս այս սադրանքներից առաջ խոսվում էր հնարավոր հանդիպման մասին, ես առիթ ունեցել եմ ասեմ, որ Ալիևը իր համար հող է նախապատրաստում հնարավոր հանդիպման ժամանակ նոր հարցեր քննարկման առարկա դարձնելու և նախկինում հայկական կողմից քննարկաման առարկա դարձվող այլ հարցեր ուղղակի ստվերելու ուղղությամբ»,- ասաց Պողոսյանը։

Ըստ Պողոսյանի՝ Ալիևին հաջողվում է հանդիպման օրակարգ թելադրել. «Փաստորեն, ստացվում է այնպես, որ Ալիևը կարողացավ այնպիսի սրացում մտցնել, որ հնարավոր հանդիպման ժամանակ ամեն դեպքում ալիևյան օրակարգը քննարկվի, և, ամեն դեպքում, ըստ ալիևյան օրակարգի, բանակցությունների ուղղությունը շարունակվի»,- ասաց Պողոսյանը։

Ըստ Պողոսյանի՝ Ադրբեջանն այս սադրանքներին է դիմում այն պատճառով, որ Հայաստանը նորից ինչ-ինչ զիջումների գնա։ «Այս սադրանքների նպատակը հենց այն է, որ տեղի ունենա զիջումներ։ Արցախյան կողմի օրինակով կարող եմ ասել, որ այնտեղ զիջումների գնալու պատրաստակամություն չկա, սա հայկական կողմի, Նիկոլ Փաշինյանի համար որոշակիորեն կարող է քարտ-բլանշ լինել այդ բանակցություններին արցախյան կողմի դիրքորոշումը բարձրաձայնելու և արցախյան կողմին որոշակի պարտավորությունների դաշտ բերելու, այսինքն՝ ստիպել Ադրբեջանին, որ ուղիղ բանակցի արցախյան կողմի հետ, որովհետև արցախյան կողմը ունի իր դիրքորոշումը այս հարցի, այս խնդրի հետ կապված, այսինքն՝ կապված այն հանգամանքի հետ, թե ինչպիսի պահանջներ կան ադրբեջենական կողմից և ինչում է սրացվել, ինչու է փակվել ճանապարհը»։

«Կդժվարանամ ասել՝ արդյոք կհաջողվի Փաշինյանին հասնել դրան, բայց ամեն դեպքում սա քարտ-բլանշ է, որպետք է օգտագործվի և արցախյան կողմին դարձվի բանակցությունների կողմ և կոնկրետ հարցեր բանակցման, եթե իհարկե հասկանում ենք, որ հայկական կողմը կարծես թե հրաժարվել է արցախյան հարցով բանակցելուց, պատասխանատվություն վերցնելուց։ Դա նկատելի է թե՛ հայկական կողմի խոսույթում, թե՛ հանդիպումների ընթացքում կատարվող հայտարարություններից, ապա այս դեպքում չարյաց փոքրագույնը կլինի այն, որ Արցախը ինքը դառնա բանակցությունների ևս մեկ սուբյեկտ և գոնե այսպիսի հարցերում Արցախի կարծիքը հաշվի առնվի»,- ասաց քաղաքագետը։

«Իսկ ես գոնե հույս ունեմ, որ Արցախյան կողմը չի նահանջի իր դիրքերից և անպայման կպնդի իր տեսանկյունը, որ Ադրբեջանը չի կարող այդպես ադմինիստրատիվ լծակներ ունենալ Արցախի որևէ օբյեկտի նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի