copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:18 12-12-2022

Կիսասկանդալային ու լարված իրավիճակներից խուսափել չհաջողվեց․ Բաբկեն Թունյան

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասնակցած ՀՀ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ օրակարգը բավականին հագեցած ու թեժ է եղել.

«Ամբողջ կազմով մասնակցել ենք այդ նիստին։ Ինչպես միշտ այդ նիստերի ժամանակ լինում է, այս անգամ ևս կիսասկանդալային ու լարված իրավիճակներից խուսափել չհաջողվեց: Գլխավոր ինտրիգը ռուս-ուկրաինական հակամարտության հետ էր կապված: Այդ նիստի ընթացքում պետք է հաստատվեին ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատները, սակայն 13 երկրների մեծ մասը դեմ քվեարկեց և Ռուսաստանի պատվիրակության անդամների մանդատները չհաստատվեցին, ինչից հետո ՌԴ պատվիրակությունը լքեց նիստն ու հայտարարեց, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բյուջե: Մեր պատվիրակության նոր անդամի՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի մանդատը հաստատվեց միաձայն: Նիստի ընթացքում տնտեսական, սոցիալական բնույթի զեկույցներ, որոնք նույնպես թեժ իրավիճակում անցան․ զեկույցներում տեղ գտած որոշ ձևակերպումներ դարձան վիճաբանության առարկա։ Մասնավորապես, արտահայտությունը, որտեղ խոսվում էր ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցության մասին, կլինի փախստականների խնդրի վրա, կլինի տնտեսական խնդիրների վրա, ուկրաինական պատվիրակությունն առաջարկել էր բոլոր տեղերում դա փոխարինել «ռուսական ռազմական ագրեսիա» ձևակերպմամբ՝ ըստ էության՝ քաղաքական գնահատական տալով այդ ամեն ինչին: Մենք այդ առաջարկին «ձեռնպահ» քվեարկեցինք, որովհետև նախկազմակերպությունը տնտեսական համագործակցությանն է ուղղված, զեկույցներն էլ տնտեսական, սոցիալական բնույթի էին, դրա համար զերծ մնացինք գնահատականներ տալուց, սակայն այդ առաջարկներն անցան, որովհետև երկրների մեծ մասը, գրեթե բոլորը «կողմ» քվեարկեցին»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր