copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:00 11-12-2022

Արսեն Թորոսյանը վերադարձել է «դիրքե՞ր», թե՞ կրքերը մարելու համար հերթական ներկայացումն է բեմադրվում

Թերևս բոլորի համար է սովորական դարձել, երբ անբովանդակ և առանց քննադատության խորհրդարանական նիստերում առանձնահատուկ ոչ մի իրադարձություն տեղի չի ունենում։ Մի քանի ձևական ելույթներ՝ էպիկ տեքստերով, որոնք ոչ ոքի ուշադրությունը չեն գրավում։

Սակայն, որքան էլ իշխանությունը փորձում է միասնական երևալ խորհրդարանում, կուլիսային իրադարձություններն այլ բան են ցույց տալիս։

Օրինակ, մամուլն օրեր առաջ գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իշխող քաղաքական թիմի ներսում «սև ագռավի» է վերածվել․ չի շփվում թիմակիցների հետ, ասես՝ մերժված լինի բոլորի կողմից։

Նկատենք, որ Թորոսյանի ու ՔՊ-ականների հարաբերությունները լարվել էին նաև կուսակցության՝ ավելի վաղ տեղի ունեցած վարչության նիստից ու արձանագրված խայտառակ ընտրակեղծիքներից հետո: Նշվում էր, որ ՔՊ-ականերին դուր չի եկել, որ Թորոսյանը հասկացել ու հանձն է առել մինչև վերջ բացահայտելու ընտրությունների հետ կապված խառնաշփոթը:

Ի հակադրություն շրջանառվող տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանը որոշել էր դառնալ ԱԺ հերթական քառօրյայի «փոքրիկ Նիկոլը»։

Նախ ԲԴԽ անդամի՝ ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածուին էր «հուշում», թե ինչ են ակնկալում իրենից, այն է՝ նախկինների ջրաղացին երբեք ջուր չլցնել։ Բողոքում էր, որ առաջընթացի փոխարեն հետընթաց ենք ապրում, երբ քննարկում էին հին անձնագրերը նորով փոխարինելու գործընթացը մեկ տարով երկարաձգելու հարցը։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվում էր առողջապահությանը հատկացվող ֆինանսական միջոցներից։ Դեկտեմբերի 7-ին պահելով օրվա խորհուրդը՝ թեմայից շեղվել ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին էր հարցուփորձ անում․ հազիվ էր բռնացրել։ Քառօրյայի ընթացքում նաև 2 ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից՝ ինչպես միշտ իր «հագով» թեմաներով` հակածխախոտային քաղաքականություն և բուժաշխատողների կրեդիտավորում։

Այս ամենից մնում է ենթադրել երկու բան․ կամ Արսեն Թորոսյանի ակտիվ կեցվածքը նշանակում է, որ ՔՊ-ի ներսում հարթել է իր խնդիրները, նրան ներել են ու վերադարձել է իր նախկին դիրքին, կամ էլ կրքերն ավելի չթեժացնելու համար հերթական թատրոնին ենք ականատես լինում՝ շրջանառվող տեղեկությունների իսկությունը մերժելու, կասկածի տեղիք չտալու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին